ԹՈՆԻ ԲԼԵԵՐԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿ

Թոնի Բլեերը հայտարարել է Հանդուրժողականության և հաշտեցման եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին։ Այս մասին նա հայտնել է Times-ում հրապարակած իր հոդվածում, որը գրել է Եվրոպայի հրեական կոնգրեսի նախագահ Մոշե Կանտորի հետ։

«Մենք հավատում ենք, որ հակամարտությունների պատճառը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ հավատքը, այլ դրանց աղավաղումը, որը դիմակ է դառնում նրանց համար, ովքեր ձգտում են ավերման ու մահվան», – հայտարարել է նա։

Հոդվածում Բլեերը նշում է, որ ներկա պահին Եվրոպան ապրում է ՀՆԱ աճի անկում, որը նախկինում նույնպես դիտվել է՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից առաջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլեյերը լքում է մերձավորարևելյան կարգավորման միջնորդների «քառյակի» հատուկ ներկայացուցչի պաշտոնը։

04.06.2015

Աղբյուրը՝ armedia.am