Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հունիսի 8-11-ը կանցկացվի Եվրախորհրդարանի պլենար նստաշրջանը։ Մի շարք հարցերի թվում նախատեսվում է քվեարկութայն դնել Թուրքիայի 2014թ․ առաջընթացի զեկույցը։ Կքննարկվեն երկու զեկույցներ՝ «ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վիճակը» և «Ռազմավարական ռազմական իրավճակը սևծովյան ավազանում՝ հետևող Ռուսաստանի կողմի Ղրիմի անօրինական անեքսիային» թեմաներով։ Կընդունվի բանաձև ԵՄ-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ։

Հունիսի 11-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա Արևելյան գործընկրության երկրների նախարարների հանդիպումը՝ Թվային տնտեսության թեմայով։

Աննա Կարապետյան