ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ԵՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՕԳՏԻՆ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն աջակցել է Եվրամիության կազմից Միացյալ թագավորության դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օրինագծին:

Կառավարության նախաձեռնած օրինագծին կողմ են քվեարկել 544, իսկ դեմ՝ 53 պատգամավոր:

Ինչպես նշում է BBC-ն, օրենքի կարգավիճակ ստանալու համար փաստաթուղթը խորհրդարանում դեռ պետք է անցնի մի քանի էտապներ: Սպասվում է, որ այդ գործընթացը կտևի ամիսներ:

10.06.2015