ՄՈԼԴՈՎԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մաին նա հայտարարել է Քինշևում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։։ «Իմ ժեստը ոչ թե նահանջ է, այլ քայլ ընդառաջ։ Հույս ունեմ, այն հնարավորություն կտա խորհրդարաում ձևավորելու նոր իշխող մեծամասնություն»,- ասել է նա:

Գաբուրիչը պաշտոնավարում է այս տարվա փետրվարից՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջարկով։ Երեկ նրան Գլխավոր դատախազություն էին կանչել կրթությանն առնչվող փաստաթղթերի գործով։

Նա ընդգծել է, որ դիպլոմի իսկության գործի հետաքննությունը չպետք է դառնա պետական խնդիր, իսկ իր հրաժարականը կապել է երկրում կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինության հետ։ «Ներկա պայմաններում վարչապետը չունի որևէ լծակ՝ երկրում իրավիճակը դեպի լավը փոխելու համար։ Մոլդովան գտնվում է սոցիալ-տնտեսակն խոր ճգնաժամում»,- հայտարարել է Գաբուրիչը։

12.06.2015