Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հունիսի 15-16-ին Վիեննայում տեղի կունենա երկօրյա համաժողով՝ նվիրված ԶԼՄ-ների ազատությանը։ Այն կազմակերպվում է ԵԱՀԿ-ի կողմից և կրում հետևյալ անվանումը՝ «Լրագրողի անվտանգությունը, մեդիայի ազատությունը և բազմակարծությունը կոնֆլիկտի պայմաններում»։

Հունիսի 16-17-ին Վիեննայում տեղի կունենա ամենամյա Մյունխենի անվտանգության համաժողովը։ Կքննարկվեն Ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան և Եվրոպայում էներգետիկ անվտանգության սպառնալիքները։

Հունիսի 18-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը երկօրյա այցով կմեկնի Կիև։

Աննա Կարապետյան