ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Բրյուսելում ԵՄ-ի հետ Հունաստանի բանակցային հերթական փուլն արդյունքներ չի բերել։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ չնայած որոշակի առաջընթացին՝ կողմերի դիրքորոշումների միջև մնում են զգալի տարբերություններ, փոխանցում է BBC-ն։

ԵՄ-ն նոր ֆինանսական օգնության տրամադրման դիմաց ձգտում է հասնել Հունաստանի կողմից ընդհանուր 2 մլրդ եվրոյի պետծախսերի նոր կրճատման։

Եթե Հունաստանին չհաջողվի մինչև հունիսի վերջ ԱՄՀ-ից և ԵՄ-ից նոր օգնություն ստանալ, ապա այն չի կարող սպասարկել իր պարտքային պարտավորությունները և կհայտնվի դեֆոլտի վիճակում։

Աղբյուրը՝ armedia.am