ԴԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Դանիայի նախկին վարչապետ Լարս Լեկե Ռասմուսենի գլխավորած ընդդիմադիր աջակենտրոն կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում է ВВС-ն:

Երկրի ցամաքային մասում ձայների 100%-ի հաշվարկի արդյունքներով վարչապետի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ընտրողների 26.3%-ի աջակցությունը։ Սակայն ձախակենտրոն կուսակցությունը, որում ընդգրկված են սոցիալ-դեմոկրատները, խորհրդարանում 197-ից միայն 85 տեղ է ստացել, ինչը թույլ չի տա նրան ձևավորել կառավարություն։ Ընտրություններում հաղթած աջակենտրոն ընդդիմադիր դաշինքը նոր խորհրդարանում կներկայացնի առնվազն 90 պատգամավոր։

Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիթն արդեն ընդունել է իր գլխավորած ձախակենտրոն կոալիցիայի պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել է, որ կխնդրի թագուհի Մարգրեթ 2-ից իր կառավարության հրաժարականը:

19.06.2015