Վերջին երկու օրերի ընթացքում մոտ 4000 միգրանտ է փրկվել Միջերկրական ծովում

Եվրոպական միության մերձափնյա ոստիկանության կողմից ավելի քան 3700 միգրանտ փրկվել է երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Միայն երկուշաբթի 18 նավով ժամանած 2741 մարդ փրկվել է: Եվս հազար մարդ փրկվել է երեքշաբթի: Այս մասին հաղորդում է euronews-ը:

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում հանդիպելուց հետո նոր գործընթացի մեկնարկ են տվել, որի նպատակը  միգրանտների մեծ հոսքի ետևում թաքնված մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարելն է:

Հինգշաբթի և ուրբաթ օրերին ԵՄ երկրների ղեկավարները կհանդիպեն՝ Սիրիայից և Էրիթրեայից ժամանած շուրջ 40.000 միգրանտների Իտալիայում և Հունաստանում ժամանակավորապես բաշխելու հարցը քննարկելու համար: ԵՄ երկրների ղեկավարները համաձայնվել են եռապատկել Իտալիայի և Հունաստանի ափերի մոտ միգրանտների փրկարարական աշխատանքների համար տրամադրվող ֆինանսավորումը:

Միևնույն ժամանակ Հունգարիան նշել է՝ իրենք չեն հնազանդվի ԵՄ օրենքներին, որ ստիպում են երկրներին պատասխանատվություն ստանձնել միգրանտների մուտքի համար, նրանց մուտքի սկզբնական երկրների փոխարեն:

24.06.2015