
ԵՄ-ն կքննարկի Միացյալ Թագավորության անդամակցության հեռանկարը
Բրյուսելում կայանալիք հերթական ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Դեվիդ Քեմերոնը քննարկման կդնի Միացյալ Թագավորության ԵՄ-ին անդամակցության հարցը, հաղորդում է BBC-ն:
Եվրոպական խորհրդի կայանալիք գագաթնաժողովի ընթացքում առաջին անգամ ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից կքննարկվի Միացյալ Թագավորության ԵՄ-ին անդամակցության հեռանկարը: Գագաթնաժողովի օրակարգում ներառված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրանտների խնդիրը և Հունաստանին ֆինանսավորման ծրագիրը:
Քեմերոնը հույս ունի, որ այս բանակցություններն ուղի կհարթեն ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Ըստ վարչապետի փոփոխություններն անհրաժեշտ է իրականացնել մինչ 2017թ.-ին նշանակված ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեի ժամկետը:
25.06.2015