Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հունիսի 29-ին Մինսկում կգումարվի Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպում: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Հունիսի 29-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Չինաստան գագաթաժողով, որի ընթացքում նախատեսվում է փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

Հուլիսի 1-ին ԵՄ-ում նախագահությունը Լատվիայից անցնում է Լյուքսեմբուրգին: Նախագահության փոխանցման կապակցությամբ ծրագրված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հանդիպումը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ հուլիսի 2-ին:

 Աննա Կարապետյան