
Հանրաքվե Հունաստանում, պատասխանն է՝ «ոչ»
Հունաստանում կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքում քվեարկողների 61,31%-ը «ոչ» է ասել վարկատուների պահանջներին, 38,69%-ն՝ «այո»։ Այդ մասին հաղորդում է ՌոսԲալտ-ը՝ հղում կատարելով առաջին պաշտոնական տվյալներին։
Ավելի վաղ երկրի վարչապետ Ցիպրասը կոչ էր արել միավորվել և ավելի ուժեղ դառնալ՝ պարտքային ճգնաժամից դուրս գալու համար։
Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հայտարարել են, որ հարկավոր է հարգել հույն ժողովրդի կամքը։
Աղբյուրը՝ armedia.am