Օլանդը հավանություն է տվել Հունաստանի առաջարկին

Հունաստանի կառավարության ծրագիրը վստահության արժանի է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է Ռոսբալտը:

«Դա լուրջ և վստահության արժանի ծրագիր է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ցիպրասը հայտարարել է, որ իր նպատակն է համաձայնության գալ վարկատուների հետ առավելագույն ձեռնտու պայմաններով, ոչ թե դուրս բերել երկիրը եվրոյի գոտուց:

10.07.2015