Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ին կայցելի Վրաստան և Հայաստան։ Հուլիսի 14-15-ին Տուսկը կլինի Վրաստանում, իսկ հուլիսի 16-ին Հայաստանում։ Կքննարկվեն Արևելյան գործընկերությանն ու ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Շարունակվում են բանակցությունները Հունաստանի և եվրագոտու ներկայացուցիչների միջև: Համաձայնության ձեռքբերումից հետո կգումարվի ԵՄ գագաթաժողով՝ հաստատելու համար պայմանավորվածությունները: Ակնկալվում է բանակցություններն ավարտին հասցնել հուլիսի 13-ին, սակայն վերջնաժամկետը հստակեցված չէ:

Շարունակվում են բանակցություններն Իրանի և «վեցյակի» միջև: Իրանի հանդեպ պատժամիջոցների կասեցումը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը: Այսօր սպասվում է, որ վերջանական համաձայնագրի կնքման մասին հայտարարություն կարվի:

Աննա Կարապետյան