Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել բարեփոխումների երկրորդ փաթեթին

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել բարեփոխումների երկրորդ փաթեթին, ինչը թույլ կտա Աթենքին բանակցություններ սկսել միջազգային վարկատուների հետ 85 մլրդ եվրո ծավալով ֆինանսական օգնության նոր ծրագրի շուրջ, տեղեկացնում է ВВС-ին:

Բարեփոխումների այս փաթեթը իր մեջ ներառում է քաղաքացիական դատավարությունների արագացման օրինագիծ և ֆինանսական ինստիտուտների առողջացում:

Կառավարության առաջարկած օրինագծին կողմ է քվեարկել 230 պատգամավոր, դեմ՝ 63, ձեռնպահ են մնացել 5-ը։

23.07.2015