Հունաստանում մեկնարկել են վարկատուների հետ բանակցությունները

Աթենքի և վարկատուների միջև տեխնիկական մակարդակով բանակցությունները նոր համաձայնագրի վերաբերյալ կսկսվեն երեքշաբթի` հուլիսի 28-ին:

«Զուգահեռ կաշխատեն մի քանի աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բյուջեի, կենսաթոշակային, աշխատանքային հարաբերությունների, ապրանքային շուկաների և այլ հարցեր»,- հայտնել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ Հունաստանի ֆինանսների նախարարությունում հերքել են շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ իբր վարկատուները Հունաստանին նոր պահանջներ են ներկայացրել: «Ինչ վերաբերում է նախնական միջոցառումների մասին հրապարակումներին՝ ապա ո՛չ եվրագոտու հուլիսի 12-ի գագաթնաժողովի համաձայնագրում, ո՛չ ESM-ին ուղղված՝ ֆինանսների նախարար Էվկլիդես Ցոկալոտոսի երկու նամակներում նախնական միջոցառումների երրորդ փաթեթի նվազագույն ակնարկ անգամ չկա»,- ասել են ֆինանսների նախարարությունում:

Աղբյուրը՝ armedia.am