Քեմերոն. Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեի անցկացումն անհնար է

Շոտլանդիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այս հարցի շուրջ նախորդ հանրաքվեն օրենքի ուժ ունի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ ի պատասխան շոտլանդացի ազգայնականների նոր նախաձեռնության, տեղեկացնում է The Guardian-ը:

Հիշեցնենք, 2014 թվականի սեպտեմբերի 18-ին անցկացված հանրաքվեի արդյունքում շոտլանդացիների 55 տոկոսը դեմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալուն:

 28.07.2015