Մերկելի կուսակցության հեղինակությունն ամենաբարձրն է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պահպանողական բլոկի հեղինակությունն ամենաբարձրն է։ Ինչպես գրում է Deutsche Welle գործակալությունը, սոց․ հարցումները վկայում են, որ եթե ընտրություններն անցկացվեին հիմա, Պահպանողական կուսակցությունների բլոկը հաղթանակ կտաներ։

Ըստ հարցման արդյունքների, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, Մերկելի գլխավորությամբ, և բավարական Քրիստոնյա-սոցիալիստական միությունը վայելում են հասարակության 43 տոկոսի աջակցությունը։ Դա ավելին է, բոլոր մյուս կուսակցություններից։

Սոցիոլոգների կարծիքով, կուսակցության բարձր ռեյթինգը պայմանավորված է Անգելա Մերկելի մեծ հեղինակությամբ։

03.08.2015