Մեծ Բրիտանիան Իսպանիային մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ

Մեծ Բրիտանիան Իսպանիային մեղադրել են նրա նավերի կողմից Ջիբրալթարի նեղուցի շրջանում իր տարածքային ջրեր ներխուժելու և իր ինքնիշխանությունը խախտելու մեջ, հայտնում է РИА Новости-ն:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հյուգո Սվայրը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ըմբռնումով է մոտենում այս միջադեպին, քանի որ ամենայն հավանականությամբ իսպանական նավը հետապնդել է օրինախախտների: «Սակայն միջազգային օրենքների տեսանկյունից կատարելապես անընդունելի է մեր տարածքային ջրեր ներխուժելը՝ առանց նախապես զգուշացնելու»,- ընդգծել է Սավայրը:

Աղբյուրը՝ armedia.am