
Ներգաղթյալների հոսքը սպառնում է ԵՄ երկրներին
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ աֆրիկացի ներգաղթյալները, որոնք հայտնվում են Եվրոպական միության տարածքում, սպառնում են ԵՄ երկրների բնակչության կենսամակարդակին և սոցիալական ապահովությանը, գրում է BBC-ն։
Նրա կարծիքով ԵՄ-ն ի վիճակի չէ միլիոնավոր ներգաղթյալներ ընդունել Աֆրիկայից։
Վերջին ամիսների ընթացքում տասնյակ հազարավոր ներգաղթյալներ, վտանգելով իրենց կյանքը, հատում են Միջերկրական ծովը Եվրոպա հասնելու համար։
10.08.2015