Անգելա Մերկել. միգրանտների խնդիրը ավելի մտահոգիչ է, քան հունական ճգնաժամը

Միգրանտների խնդիրը ավելի շատ մտահոգիչ է դարձել Բեռլինում, քան հունական ճգնաժամի և եվրոյի կայունության խնդիրները: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 16-ին ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Այս հարցը մեզ դեռ ավելի ու ավելի շատ է մտահոգելու, քան Հունաստանի ճգնաժամի կամ եվրոյի կայունության հարցերը», – ասել է Մերկելը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին կանցլերը հավելել է, որ «պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման համար»:

 

17.08.2015