Հունաստանը հաստատում է 14 օդանավակայանների սեփականաշնորհումը

Հունաստանի Տնտեսական քաղաքականության խորհուրդը հավանություն է տվել 14 տարածաշրջանային օդանավակայանի սեփականաշնորհմանը գերմանա-հունական Fraport и Slentel Ltd կոնսորցիումի կողմից,  հայտնում է panarmenian.net-ը՝ հղում անելով ANA գործակալությանը:

Հունական օդանավակայանների սեփականաշնորհումը միջազգային վարկատուների հետ Հունաստանի նոր համաձայնագրի պայմաններից մեկն է: Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Յաննիս Դրագասակիսը, ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակոլոտոսը և արտադրական բարեփոխման, շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Պանոս Սկուրլետիսը:

Օդանավակայաններիսեփականաշնորհման տենդերը կայացել էր դեռ 2013-ին, սակայն կասեցվեց Ցիպրասի կառավարության կողմից: Մրցույթում հաղթել էր գերմանական Fraport ընկերությունը, որը հայտ էր ներկայացրել հունական Slentel Ltd-ի հետ համատեղ:

Խոսքը շահույթով աշխատող օդանավակայանների մասին է, որոնք գտնվում են Հունաստանի հայտնի զբոսաշրջային կղզիներում` Ռոդոսում, Կորֆուում, Միկոնասում և Սանտորինում: Այդ թվում են նաև Սալոնիկի, Ակտիոնի, Կեֆալոնիա, Կոս, Լեսբոս, Սամոս, Սկիատոս և Զակինֆ կղզիների օդանավակայանները: Ընդհանուր առմամբ այդ օդանավակայաններն ամեն տարի սպասարկում են մոտ 20 մլն ուղևորի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ կոնցեսիայի պայմանագրի, կոնսորցիումը կստանա օդանավակայնները օգտագործման համար 40 տարի ժամկետով և Հունաստանի իշխանություններին միանվագ կվճարի €1,2 մլրդ և հետո տարեկան €22,9 մլն որպես վարձկալության գումար: Բացի այդ, առաջին 4 տարում կոնսորցիումը €330 մլն ներդրում կանի, իսկ ընդհանուր ներդրումները 40 տարում պետք է կազմեն €1,4 մլրդ:

Աղբյուրը՝ panarmenian.net