Եվրոպայի սահմաններին փախստականների թիվը գերազանցել է բոլոր ռեկորդները

Եվրամիության սահմանների մոտ կուտակված ներգաղթյալների թիվը հուլիսին հասել է 107 500-ի: 2008-ից` նման հաշվարկների սկսվելուց ի վեր, դա ամենաբարձր ցուցանիշ է, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցիչներին:

Միայն Գերմանիայում քաղաքական ապաստանի հավակնող ներգաղթյալների թիվը այս տարվա արդյունքներով կարող է կազմել 750 հազար մարդ:

Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտյերեսը մյուս եվրոպական երկրներին սկսել է կոչ անել ընդունել փախստականներին, քանի որ, ըստ նրա, նման մոտեցումը լավ արդյունքի կհանգեցնի:

Բացի Գերմանիայից՝ փախստականների կուտակում է առկա նաև Շվեդիայում: Սպասվում է, որ 2015-ին այդ երկրում ապաստան կարող է խնդրել մինչև 80 հազար մարդ:

Աղբյուրը՝ armedia.am