Իրանն ու Մեծ Բրիտանիան նոր էջ են բացում իրենց հարաբերություններում

4 տարի անց Մեծ Բրիտանիան մտադիր է կրկին բացել իր դեսպանատունը Թեհրանում: Դեսպանատան բացման արարողությանը ներկա է գտնվելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը: Ինչպես նշում է իրանական IRNA գործակալությունը̦ Համոնդը բրիտանական պատվիրակության հետ վաղը ժամանելու է Թեհրան:

Միաժամանակ վերաբացվելու է Իրանի դեսպանատունը Լոնդոնում` ազդարարելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը̦ որը սկսվել է հուլիսի 14-ին միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո: Սա վերջին 12 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի առաջին այցն է Իրան̦ նշում է Guardian-ը: Ավելի վաղ Իրան են այցելել Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարա րները̦ Գերմանիայի կանցլերի տեղակալը̦ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նշենք̦ որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը 2011 թվականին հարձակման էր ենթարկվել: Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցերի դեմ հանդես եկող ցուցարարները կոտրել էին դեսպանատան ապակիները̦ այրել բրիտանական դրոշը: Բրիտանիան այն ժամանակ հայտարարեց̦ որ ցուցարարները հարձակումն իրականացրել են իրանական վարչակազմի աջակցությամբ:

Երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը սկսեց թուլանալ 2013 թվականին Հասան Ռոհանիի իշխանության գալուց հետո: Երկրները մասնակի դիվանագիտական հարաբերություններ ունեին: Նրանցից յուրաքանչյուրը ոչ ռեզիդենտ ժամանակավոր հավատարմատար ուներ̦ որն ամսական ընդամենը 1 շաբաթ էր անցկացնում մյուս երկրի մայրաքաղաքում: Երկու երկրների քաղաքացիները լուրջ խնդիրների էին բախվում վիզաներ ստանալու հարցում: Եվ հիմա դեսպանատների բացմանը զուգահեռ ակնկալվում է̦ որ այդ խնդիրները պետք է լուծվեն:

Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները մշտապես անհանգիստ բնույթ են կրել: Իսլամական հեղաշրջումից 9 տարի անց` 1988 թվականին̦ երկու երկրները վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները̦ սակայն ընդամենը մեկ տարի անց դիվանագիտական կապը խզվեց: Հարաբերությունները մասնակիորեն վերականգնվեցին 1990 թվականին̦ իսկ 1999-ին բարձրացվեցին մինչև դեսպանների մակարդակ:

Մեկ տասնամյակ անց̦ կապված միջուկային ծրագրի պատճառով Իրանի նկատմամբ գործադրվող ճնշման հետ̦ երկու երկրների հարաբերությունները կրկին վատթարացան: Լոնդոնը սառեցրեց իրանական ակտիվները:

Ակնհայտ է̦ որ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի այցը Թեհրան և դիվանագաիտական կապերի լիարժեք վերականգնումը կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերություններորի կարգավորման տեսանկյունից:

21.08.2015