Հունաստանի վարչապետը պետք է հրաժարական տա

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները հավանաբար տեղի կունենան սեպտեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով հունական կառավարության պաշտոնական աղբյուրին:

Աղբյուրը նաև նշել է, որ Ալեքսիս Ցիպրասն այսօր երկրի նախագահին պետք է ուղարկի իր հրաժարականը և դրանով ճանապարհ հարթի արտահերթ ընտրությունների համար:

Աղբյուրը՝ armedia.am