Սիցիլիական նեղուցում ավելի քան 4,5 հազար ներգաղթյալներ են փրկվել

Վերջին մի քանի օրերի ընթացքում սիցիլիական նեղուցում, որը Լիբիան անջատում է իտալական հարավային ափերից, ավելի քան 4,5 հազար ներգաղթյալներ են փրկվել։ Ինչպես նշել են իտալական ծառայությունները, սա բացարձակ ռեկորդ է, հայտնում է ТАСС գործակալությունը։

Ընդհանուր առմամբ 22 գործողություն է իրականացվել, որոնց մասկանցել են ծովափնյա պաշտպանության նավակները, Իտալիայի ռազմածովային ուժերի և սահմանային վերահսկողության եվրոպական առաքելության նավերը։

Ներկայումս փրկվածներին տեղափոխում են տարբեր իտալական նավահանգիստներ։

Աղբյուրը՝ armedia.am