Հունաստանի վարչապետի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

Հունաստանում վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Գերագույն դատարանի ղեկավար Վասիլիկա Տանու-Քրիստոֆիլուն: Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը նրան հանձնարարել է ժամանակավոր կառավարություն ձևավորել, որի հիմնական խնդիրը պետք է հանդիսանա արտահերթ ընտրությունների անցկացումը:

Տանու-Քրիստոֆիլուն Հունաստանի պատմության մեջ առաջին կինն է, ով ստանձնել է վարչապետի պաշտոնը:

Այժմ ողջ ուշադրությունը կենտրոնացված է արտահերթ ընտրությունների վրա: Ալեկսիս Ցիպրասը, ով պահպանում է իր հեղինակությունը, հույս ունի ստանալ մեծամասնության աջակցությունը և ինքնուրույն ձևավորել կառավարություն:

 Նախնական հարցումների համաձայն՝ ՍԻՐԻԶԱ-ն առաջատար է, սակայն որևէ երաշխիք չկա, որ նա կստանա ձայների մեծամասնությունը:

Աղբյուրը՝ armedia.am