
Շվեյցարիայում ավարտվել է աշխարհի ամենաերկար թունելի շինարարությունը
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Շվեյցարիայում ավարտել են աշխարհի ամենաերկար և խորը երկաթուղային թունելի տեխնիկական աշխատանքները։ Գոթհարդյան թունելի երկարությունը 57 կմ է։
Առաջիկա շաբաթների ընթացքում փորձարկվեն լուսավորության, կապի և օդափոխության համակարգերը։ Փորձարկումները պետք է սկսվեն հոկտեմբերին։
Ակնկալվում է, որ մինչև մշտական հաղորդակցություն սկսելը գնացքները կերթևեկեն մոտ 3000 անգամ։ Առաջին ուղևորները գնացք կնստեն 2016թ. հունիսին, իսկ կանոնավոր հաղորդակցությունը կսկսվի դեկտեմբերին։
28.05.2015