Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Բրյուսելում կայացավ ԵՄ դեսպանների ամենամյա համաժողովը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերը:

Սեպտեմբերի 2-3-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ Պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպումը: Օրակարգում խաղաղապահ առաքելությունների գործունեության, համաձայնեցված ծրագրերի իրականացման քննարկումն է:

Սեպտեմբերի 4-5-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ Արտաքին գործերի նախարարների ոչ ֆեորմալ հանդիպում:

Աննա Կարապետյան