Վիեննայում բազմահազարանոց ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն ներգաղթյալների

Վիեննայում մոտ 20.000 մարդ մասնակցել է ցույցերի՝ ընդդեմ ԵՄ երկրներ ժամանող ներգաղթյալների հետ վատ վերաբերմունքի, գրում է BBC-ը։

Ցուցարարները ձեռքերում պահել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Բարի գալուստ, փախստականներ» և «Ես չեմ ցանկանում, որ Եվրոպան դառնա եղբայրական գերեզման»։

Քաղաքի կենտրոնի մի մասը փակվել է երթի ընթացքում։ Ակցիայի մասնակիցներն ավստրիական հայտնի երգեր են երգել սիրո և համերաշխության մասին։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է, որ մոտ 1000 փախստական գնացքներով Բուդապեշտից ժամանել է Վիեննա։ Կայարանում նրանց դիմավորել են կամավորներ, որոնք սնունդ և խմիչք են բաժանել։ Շատ ներգաղթյալներ անմիջապես նստել են Գերմանիա մեկնող գնացքներ։

01.09.2015