Պյոտր Շվիտալսկին նշանակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Հայաստանում Եվրամիության պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել Պյոտր Սվիտալսկին։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Բարձրաստիճան լեհ դիվանագետն աշխատում էր որպես Եվրոպայի խորհրդի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար, իսկ մինչ այդ եղել է Եվրոպայի խորհրդում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը:

2011թ-ից Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն էր դեսպան Տրայան Հրիստեան:

03.09.2015