9-օրյա ծրագիր Բեռլինում լրագրողների համար

Բեռլինի Ժուռնալիստական դպրոցը ԳԴՀ Արտաքին գերատեսչության աջակցությամբ կյանքի է կոչել մի նոր ծրագիր Արևելյան գործընկերության երկրների լրագրողների համար․ «Մեդիաները՝ գործընկերներ դեմոկրատիայի, թափանցիկության և փոխանակման համար»։ Այն 9-օրյա ծրագիր է, որն օժանդալություն է ստանում Արտաքին գերատեսչության կողմից «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության խորացում» նախագծի շրջանակում։

Դիմել կարող են նվազագույնը մեկամյա աշխատանքային փորձ ունեցող և անգլերենին տիրապետող լրագրողները՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Ճանապարհածախսը և կացարանի ծախսերը կհոգան ծրագրի կազմակերպիչները։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2015թ․ սեպտեմբերի 20-ը։

Մանրամասները անգլերեն տարբերակում: