Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող միգրանտներին օգնելու կոչով

Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող միգրանտներին օգնելու կոչով: Այս մասին 91­-ամյա երգիչը նշել Է Agence France Presse-­ին տված հարցազրույցում:

«Ես ծանր տառապանք եմ ապրում, երբ տեսնում եմ այդ մարդկանց բազմությունները, որոնք թափառում են իրենց երեխաների հետ միասին: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճաշակել նման վիճակի դառնությունները, բայց վստահ եմ, որ դրանք բաժին են հասել իմ ներգաղթյալ ծնողներին: Հարկավոր է հոգ տանել նրանց ապագայի մասին, բարելավել նրանց վիճակը»,­ -ասել է Ազնավուրը:

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է իր կողմից արդեն առաջադրված գաղափարի մասին` կապված է Ֆրանսիայի հեռավորտեղաբնակների կողմից գրեթե լքված գյուղերում և քաղաքներում ներգաղթյալներին տեղավորելու հետ։ «Այդպիսով, այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով: Այդ միգրանտների թվում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ: Նրանց ջանքերը թույլ կտան այդ ավաններում վերաբացել դպրոցները, փոստային բաժանմունքները»,­-նշել է աշխարհահռչակ շանսոնյեն:

Ազնավուրն չի բացառել, որ կմասնակցի մի խումբ երգիչների և կոմպոզիտորների կողմից այդ թեմայով ընդհանուր երգի ստեղծմանը, ինչպես դա եղավ 1989 թվականին, երբ նման երգ ստեղծվեց ուժգին երկրաշարժից տուժած Հայաստանին աջակցման ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ armedia.am