Հունաստան. ՍԻՐԻԶԱ­-ն զիջել Է աջ կենտրոնամետներին

Հունաստանի արմատական ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիան երկար ժամանակ ի վեր առաջին անգամ ժողովրդականությամբ զիջել Է «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) աջ կենտրոնամետ կուսակցությանը: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի՝ երկրում անցկացված հարցման տվյալները:

GPO ընկերության կողմից Mega հեռուստաալիքի համար անցկացված հարցման համաձայն, ՆԴ-­ն հավաքում Է հարցվածների ձայների 25,3 տոկոսը, ՍԻՐԻԶԱ-ն՝ 25 տոկոսը: 5,5 տոկոս ձայներով երրորդ տեղում Է «Ոսկե արշալույսը»:

Նույն այդ ընկերության կողմից հունիսի 15-­ին անցկացված հարցման համեմատությամբ ՍԻՐԻԶԱ­-ն կորցրել Է ընտրողների 10,1 տոկոսին (եղել Է 35,1 տոկոս), իսկ ՆԴ­-ն ավելացրել Է 2,3 տոկոս ձայներ (եղել Է 23 տոկոս):

Միևնույն ժամանակ, դատելով վերջին հարցումների տվյալներից, սեպտեմբերի 20­-ին նշանակված վաղաժամկետ ընտրությունների արդյունքում կուսակցություններից ոչ մեկը չի կարողանա ինքնուրույն կառավարություն կազմել:

04.09.2015