ԵՄ առաջնորդները պետք է արձագանքեն ներգաղթյալների նկատմամբ քսենոֆոբիային. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԵՄ երկրների առաջնորդների հետ ունեցել է մի շարք հեռախոսազրույցներ՝ նրանց հետ քննարկելով Եվրոպայում միգրացիոն ճգնաժամն ու դրան արձագանքելու միջոցառումները:

Պան Գի Մունը խոսել է քսենոֆոբիայի տրամադրությունների ուժեղացման մասին՝ ի պատասխան Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների հոսքի, ինչպես նաև իշխանություններին կոչ արել վճռականորեն պայքարել այդ խնդրի դեմ:

Հաշվի առնելով հսկայական քանակությամբ փախստականներին ընդունելու հետ կապված դժվարությունները՝ Պան Գի Մունը եվրոպական երկրների առաջնորդների հետ զրույցում կարևորել է «արագ համատեղ մոտեցում գտնելու» անհրաժեշտությունը, «որը թույլ կտա հավասարապես բաշխել իրավիճակի համար

Աղբյուրը՝ armedia.am