“Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիր

Քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը մեր առաջնային նպատակներից է: Անհրաժեշտություն կա նպաստել, որպեսզի քաղաքացիները առավել ակտիվ մասնակցեն տարբեր ոլորտների զարգացման գործընթացներին: Այս նպատակով, որպես հայաստանյան գործընկեր, մեր կազմակերպությունը միացել է Եվրոպական միության “Սևծովյան ավազան 2007-2013թթ.” համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագրին:

Ծրագրի նկարագրությունը

“Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիրն իրականացվել է սևծովյան ավազանի չորս երկրներում, որոնք են Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան և Հայաստանը: Ծրագրի նպատակներից է նաև նշված երկրների միջև տարածաշրջանային համագործակցության խորացումը:

Ծրագրի հիմնական դիմորդը եղել է ռումինական SMART զարգացման կենտրոնը, իսկ գործընկերները՝

  • “Ստորին Դանուբ” եվրաշրջանի միջսահմանային համագործակցության ասոցիացիան (Ռումինիա),
  • Հանրային քաղաքականության ինստիտուտը (Մոլդովա),
  • “Ստորին Դանուբ” եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալությունը (Ուկրաինա),
  • “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը (Հայաստան):

Ծրագիրն աշխատել է մասնակից երկրների հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարարների հետ: Ծրագրով նախատեսվել է.

  • բարձրացնել քաղաքացիների ներգրավվածության կարևորության մասին իրազեկվածությունը,
  • չորս երկրների հասարակական կազմակերպությունների միջև ստեղծել ցանց,
  • խրախուսել գործարարների մասնակցությունը տեղական և տարածաշրջանային զարգացման քաղաքականության նախագծման և իրականացման, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերությունների ձևավորման հարցում,
  • ապահովել գործողությունների տեսանելիությունը,
  • www.public-policies.eu կայքում ստեղծել և ակտիվացնել քաղաքացիների ներգրավման առցանց հարթակ,
  • չորս երկրներից յուրաքանչյուրից ներգրավել գործարարների, ովքեր մասնակցել են հանրային քաղաքականության և մասնակցողական ժողովրդավարության թրեյնինգներին:

Ծրագրի` քաղաքացիների ներգրավվածության հայաստանյան հարթակը՝ www.publicpolicies.am

Ծրագրի լուսանկարներ
լ
լ
Ծրագրի լուսաբանում
——
——
Սույն նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ։ Սույն նյութի բովանդակության համար միակ պատասխանատուն “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն է, և այն ոչ մի կերպ չի կարող արտացոլել Եվրոպական միության տեսակետը։
——