
Այս շաբաթ Եվրոպայում…
Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Հունիսի 7-ին ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնացի և Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ:
Սեպտեմբերի 7-ին կայացել են նաև ԵՄ-Ուկրաինա-ՌԴ եռակողմ բանակցությունները ԽՀԱԱՀ-ի իրականացման վերաբերյալ:
Եվրոպական խորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 7-10-ը: Դրա ընթացքում ելույթով հանդես կգա նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Օրակարգում ներեվրոպական մի շարք հարցերից բացի ներառված է նաև Բելառուսում իրավիճակի քննարկումը։ Նաև օրակարգում առաջնայիններից մեկն է միգրանտների հարցը:
Սեպտեմբերի 11-12-ին Ուկրաինայում տեղի կունենա Յալթայի 12-րդ ամենամյա Եվրոպական համաժողովը, որի ընթացքում քննարկվում են եվրաինտեգրմանն առնչվող արդիական հարցեր: Համաժողովին կմասնակցի նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: