«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության արտահերթ նիստի արձանագրություն

(09.09.2015թ., ք. Երևան)

(նիստին հրավիրվել են նաև Կազմակերպության ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի անդամները)

 

Կազմակերպության վարչության անդամներից` Բարխուդարյան Իզաբելլա, Բեքարյան Կարեն, Կաթրջյան Հայկանուշ, Կարապետյան Աննա, Մինասյան Նարեկ, Մկրտչյան Աննա, Օհանյան Կարինե,

ինչպես նաև

Կազմակերպության ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի անդամներից` Ամիրխանյան Լիլիա, Ավետիսյան Գրետա, Բեքարյան Կարեն, Գասպարյան Քրիստինե, Կարապետյան Աննա, Հովհաննիսյան Լիանա, Հովսեփյան Արփինե, Մինասյան Նարեկ, Մխիթարյան Հերմինե, Մկրտչյան Աննա, Մկրտչյան Նաիրա,

նիստին մասնակցել են Բարխուդարյան Իզաբելլան, Բեքարյան Կարենը, Կաթրջյան Հայկանուշը, Կարապետյան Աննան, Մինասյան Նարեկը, Մկրտչյան Աննան, Օհանյան Կարինեն (վարչության կազմն ամբողջությամբ), ինչպես նաև Ամիրխանյան Լիլիան, Ավետիսյան Գրետան, Հովհաննիսյան Լիանան, Հովսեփյան Արփինեն, Մկրտչյան Նաիրան («Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի 11 անդամներից 9-ը):

 

1.Նիստի օրակարգը 

1. Կազմակերպության նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու պարագայում պարտավորությունների և գործառույթների իրականացման հարցը, պաշտոնավարման հետագա նպատակահարմարության հարցը,
2. Կազմակերպության ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավարի՝ Կարեն Բեքարյանի պարտականությունների հետագա կատարման հնարավորությունն ու նպատակահարմարությունը,
3. Կարեն Բեքարյանի կողմից Կազմակերպության ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետի պարտականությունների հետագա կատարման հարցը:

 

2. Նիստի ընթացքը

Նիստը վարեց Կազմակերպության նախագահը՝ ներկայացնելով իր՝ ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը ստանձնելու որոշումը, ինչի կապակցությամբ առաջարկեց նիստի բոլոր մասնակիցներին ներկայացնել իրենց տեսակետն իր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալու պարագայում Կազմակերպության նախագահի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ և արդյունքում ընդունել կոլեգիալ որոշում վերոնշյալ հարցի շուրջ:

Նիստի բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ՝ առաջարկելով հնարավոր սցենարներ Կազմակերպության նախագահի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալու պարագայում:

Այնուհետև Կազմակերպության նախագահը ներկայացրեց օրակարգում ներառված հաջորդ հարցերը, այն է՝ Կազմակերպության ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի՝ իր կողմից հետագա ղեկավարման նպատակահարմարության, ինչպես նաև Կենտրոնի փորձագետի պարտավորությունների լիարժեք կատարման հնարավորությունների հարցը:

Նիստի մասնակիցներն արտահայտեցին իրենց մոտեցումները, տեսակետներն այս հարցերի շուրջ ևս՝ առաջարկելով նաև թեկնածուներ «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար:

 

3. Նիստի որոշումները

Վարչություն որոշեց (միաձայն)

1. ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալու պարագայում Կարեն Բեքարյանը շարունակում է մնալ Կազմակերպության նախագահ՝ լիազորությունների որոշակի վերանայմամբ (վարչությունը նպատակահարմար չի գտնում դիտարկել նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը և չի նախաձեռնում Կազմակերպության անդամների արտահերթ ժողովի հրավիրում այդ հարցով):

2. Հիմք ընդունելով Կազմակերպության կանոնադրության 8.11 հոդվածի «ա» և «բ» ենթակետերը, 8.15 հոդվածի «թ» ենթակետը, ինչպես նաև 8.16 հոդվածի «ա» ենթակետը և 8.17 հոդվածի «դ» ենթակետը` Կազմակերպության կանոնադրությամբ Կազմակերպության նախագահին վերապահված որոշ լիազորություններ փոխանցել Կազմակերպության նախագահի տեղակալին և Կազմակերպության քարտուղարին:

Կազմակերպության նախագահի տեղակալին են փոխանցվում Կազմակերպության կանոնադրության հետևյալ հոդվածներով ամրագրված լիազորությունները՝

-  8.15 հոդվածի «ա» ենթակետի երկրորդ մասը («…, իրականացնում է Կազմակերպության ընթացիկ ֆինանսական գործունեությունը …»),

-  8.15 հոդվածի «բ» ենթակետը («ապահովում է Կազմակերպության Ժողովի, Կազմակերպության Վարչության կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, իր իրավասության սահմաններում ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր»),

-  8.15 հոդվածի «գ» ենթակետը («Կազմակերպության Վարչության հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության աշխատակազմի հաստիքային աշխատողների ցուցակը, դրույքաչափերը և Կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը»),

-  8.15 հոդվածի «դ» ենթակետը («աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին»),

-  8.15 հոդվածի «է» ենթակետի 4-րդ («Կազմակերպության անունից բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ») և 6-րդ («Կազմակերպության անունից կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր») մասերը,

-   8.15 հոդվածի «ը» ենթակետի երկրորդ մասը («վարում է Կազմակերպության Վարչության նիստերը»):

Կազմակերպության նախագահի տեղակալի բացակայության պարագայում վերը նշված բոլոր լիազորությունները փոխանցվում են Կազմակերպության քարտուղարին:

3. Հիմք ընդունելով Կազմակերպության կանոնադրության 8.11 հոդվածի «ա», «բ» և «ը» ենթակետերը, ինչպես նաև Կազմակերպության վարչության 07.07.2014 թվականի որոշումները և Կազմակերպության ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կանոնակարգը` աշխատակարգը և գործառութային բաշխմամբ ամրագրված պատասխանատուների ցանկը՝

-  ազատել Կարեն Բեքարյանին Կենտրոնի ղեկավարի լիազորություններից,

-  Կենտրոնի ղեկավար նշանակել Նարեկ Մինասյանին,

-  պահպանել գործառութային բաշխմամբ ամրագրված պատասխանատուների նախկինում հաստատված ցանկը՝ համաձայն «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի աշխատակարգի 4-րդ կետի,

4. Ժամանակավորապես կասեցնել Կազմակերպության ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Բեքարյանի պարտականությունները:

 

Կազմակերպության քարտուղար` Իզաբելլա Բարխուդարյան

«09» սեպտեմբերի, 2015թ.