ԵՄ միգրացիոն ճգնաժամն ավելի է խորանում. քվոտաների շուրջ կոնսենսուս չկա

Եվրոպական միության ներքին գործերի և արդարադատության նախարարները երեկ Բրյուսելում տեղի ունեցած արտահերթ հանդիպման ժամանակ այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ միգրանտների խնդրի հետ կապված: Օրակարգում դրված է եղել 120.000 փախստականի ամբողջ ԵՄ տարածքով մեկ վերաբնակեցնելու հարցը, որի նպատակն է թեթևացնել լարվածությունը մուտքի հիմնական երկրներում, օրինակ` Հունաստանում կամ Իտալիայում:

Ինչպես Euronews-ն է հաղորդում, նախարարները, այդպես էլ համերաշխություն ձեռք չբերելով, հետաձգել են որոշման կայացումը, հույս հայտնելով, որ գործարքի շուրջ վերջնական համաձայնության կգան հաջորդ հանդիպման ժամանակ, որը նախատեսված է հոկտեմբերի 8-ին:

Իսկ նախագծի գլխավոր հակառակորդ երկրներն էին Չեխիան, Սլովակիան և Հունգարիան, որոնք էլ իրենց կոշտ դիրքորոշման արդյունքում որևէ զիջման չգնացին:

«Քվոտաների ներմուծման համակարգը ոչ մի հարց էլ չի լուծում», – հայտարարել է Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինակը` ավելացնելով, որ միգրանտներին պետք է օգնել հենց նրանց նախնական ճամբարներում` Թուրքիայում, Հորդանանում կամ Լիբանանում:

Սակայն, այնուամենայնիվ լայնածավալ քննարկումների արդյունքում մշակվեց շուրջ 40.000 հոգու տեղափոխման ժամանակավոր և բացառիկ մեխանիզմ` երկու տարվա ընթացքում «առաջին գծի» անդամ պետություններից միգրանտներին հարևան երկրներ տեղափոխելու համար:

«Մեզ չհաջողվեց ստորագրել այն համաձայնագիրը, որը ցանկանում էինք», – հայտարարել է ԵՄ միգրացիոն հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, – «Թեև եղան շատ բուռն բանավեճեր թե՛ ազգային, թե՛ եվրոպական մակարդակով»:

Հիշեցնենք, որ քվոտավորման այս վիճելի ծրագիրն առաջ քաշվեց ի պատասխան միգրացիոն խորը ճգնաժամի, երբ հարյուր հազարավոր մարդիկ սկսեցին ներթափանցել եվրոպական տարածաշրջան` քաոս ստեղծելով թե՛ տեղացիների և թ՛ նրանց կառավարությունների շրջանում:

Ինչևէ, հուսանք, որ մոտ ապագայում երկրների միջև կհաջողվի որևէ փոխզիջում հաստատել, որը, եթե ոչ լավագույնը, ապա գոնե ընդունելի տարբերակ կլինի միգրանտներին ընդունող երկրների և հենց միգրանտների համար, ում շահերն ու հետաքրքրություններն այս քննարկումների ու բանավեճերի ընթացքում ամենից հաճախ անտեսվում ու արհամարհվում են:արդարադատության նախարարները երեկ Բրյուսելում տեղի ունեցած արտահերթ հանդիպման ժամանակ այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ միգրանտների խնդրի հետ կապված: Օրակարգում դրված է եղել 120.000 փախստականի ամբողջ ԵՄ տարածքով մեկ վերաբնակեցնելու հարցը, որի նպատակն է թեթևացնել լարվածությունը մուտքի հիմնական երկրներում, օրինակ` Հունաստանում կամ Իտալիայում:

Ինչպես Euronews-ն է հաղորդում, նախարարները, այդպես էլ համերաշխություն ձեռք չբերելով, հետաձգել են որոշման կայացումը, հույս հայտնելով, որ գործարքի շուրջ վերջնական համաձայնության կգան հաջորդ հանդիպման ժամանակ, որը նախատեսված է հոկտեմբերի 8-ին:

Իսկ նախագծի գլխավոր հակառակորդ երկրներն էին Չեխիան, Սլովակիան և Հունգարիան, որոնք էլ իրենց կոշտ դիրքորոշման արդյունքում որևէ զիջման չգնացին:

«Քվոտաների ներմուծման համակարգը ոչ մի հարց էլ չի լուծում», – հայտարարել է Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինակը` ավելացնելով, որ միգրանտներին պետք է օգնել հենց նրանց նախնական ճամբարներում` Թուրքիայում, Հորդանանում կամ Լիբանանում:

Սակայն, այնուամենայնիվ լայնածավալ քննարկումների արդյունքում մշակվեց շուրջ 40.000 հոգու տեղափոխման ժամանակավոր և բացառիկ մեխանիզմ` երկու տարվա ընթացքում «առաջին գծի» անդամ պետություններից միգրանտներին հարևան երկրներ տեղափոխելու համար:

«Մեզ չհաջողվեց ստորագրել այն համաձայնագիրը, որը ցանկանում էինք», – հայտարարել է ԵՄ միգրացիոն հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, – «Թեև եղան շատ բուռն բանավեճեր թե՛ ազգային, թե՛ եվրոպական մակարդակով»:

Հիշեցնենք, որ քվոտավորման այս վիճելի ծրագիրն առաջ քաշվեց ի պատասխան միգրացիոն խորը ճգնաժամի, երբ հարյուր հազարավոր մարդիկ սկսեցին ներթափանցել եվրոպական տարածաշրջան` քաոս ստեղծելով թե՛ տեղացիների և թ՛ նրանց կառավարությունների շրջանում:

Ինչևէ, հուսանք, որ մոտ ապագայում երկրների միջև կհաջողվի որևէ փոխզիջում հաստատել, որը, եթե ոչ լավագույնը, ապա գոնե ընդունելի տարբերակ կլինի միգրանտներին ընդունող երկրների և հենց միգրանտների համար, ում շահերն ու հետաքրքրություններն այս քննարկումների ու բանավեճերի ընթացքում ամենից հաճախ անտեսվում ու արհամարհվում են:

 

15.09.2015