Շառլ Ազնավուրը կրկին աջակցություն է հայտնել փախստականներին

Շառլ Ազնավուրը, Փարիզում իր վերջին համերգը սկսելով «Միգրանտներ» երգով, նորից աջակցություն է հայտնել փախստականներին։

Նրա խոսքով՝ այդ երգը գրվել է 30 տարի առաջ, բայց դեռևս արդիական է, հայտնում է Telesurtv.net-ը։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում փախստականների հետ, շատ է ազդել իմ վրա։ Ես պատկերացնում եմ իմ ծնողներին նույն վիճակում, երբ նրանք լքեցին Հայաստանը և տեղափոխվեցին Ֆրանսիա։ Այդ պատճառով ես միշտ նրանց կողքին եմ, ովքեր ծեծում են դռները»,- ասել է շանսոնիեն սեպտեմբերի 15-ին կայացած համերգի ժամանակ։

Երգիչը պատրաստ է իր երկրորդ առանձնատանն ընդունել փախստականներին, որտեղ հնարավոր է շարժունակ տուն կառուցել, ասել է նա Le Parisien-ին տված հարցազրույցի ժամանակ։

17.09.2015