ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի թափուր աշխատատեղ

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ ընտրացուցակ), «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը պատգամավորի օգնականի թափուր աշխատատեղի (հաստիքային, վճարովի) համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթությամբ անձինք: Համակարգչային ունակությունները և օտար լեզուների իմացությունը պարտադիր է: Նախընտրելի մասնագիտություններն են՝ քաղաքագիտություն, իրավաբանություն, միջազգային հարաբերություններ:

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և «հետաքրքրության նամակը» (motivation letter) ուղարկել bekaryan@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին (հայերենով): Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է:

Հայտերի հիման վրա ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի: Բոլոր մասնակիցներն արդյունքների վերաբերյալ կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել նշված էլեկտրոնային փոստին կամ զանգահարել + 374 10 528472 հեռախոսահամարով: