Amnesty International-ը կոչ է անում ԵՄ երկրներին չփակել սահմանները փախստականների համար

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Եվրամիության երկրներին փախստականներին պաշտպանության և առանց խոչընդոտների սահմաններն անվտանգ հատելու հնարավորություն ընձեռել՝ դրանք փակելու և փախստականների դեմ ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ ուղղելու փոխարեն: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

«Սահմանները փակելու և ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ ուղղելու փոխարեն ԵՄ սահմանային երկրները պետք է միջազգային օգնության կարիքն ունեցող մարդկանց սահմաններն անվտանգ հատելու հնարավորություն ընձեռեն»,- հայտարարել է Amnesty International-ը ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին, որի ժամանակ կքննարկվի փախստականների ընդունման քվոտաների հարցը։ Սպասվում է նաև այդ հարցով ԵՄ արտահերթ գագաթնաժողով։

Amnesty International-ը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ «գագաթաժողովի ժամանակ ձախողումը հնարավոր չէ»։ «Բանակցությունների սեղանին արդեն կան լուծումների մի քանի տարբերակներ, բացակայում է միայն քաղաքական կամքը»,- ընդգծում է կազմակերպությունը:

Աղբյուրը՝ armedia.am