Հանդիպում-թրեյնինգ հայաստանյան ՔՀԿ-երի համար

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Եվրոպական հարևանության քաղաքականության update. հնարավորություններն ԱլԳ ձևաչափի, մասնավորապես՝ Հայաստանի համար» թեմայով հանդիպում-թրեյնինգը, որին հրավիրված էին մասնակցելու Երևանում և մարզերում գործող ՔՀԿ ներկայացուցիչներ:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, ով վարում էր հանդիպում-թրեյնինգը, անդրադարձավ ԵՄ ստեղծմանն և նրա զարգացման ակունքներին՝ նշելով, որ ակունքներն իմանալը կարևոր է ԵՄ ներսում տեղի ունեցող գործընթացներն ավելի լավ պատկերացնելու համար: Խոսելով Եվրոպական հարևանության քաղաքականության և դրա ներքո գործող Արևելյան գործընկերության մասին՝ Բեքարյանն անդրադարձավ դրանց դրական և բացասական կողմերին:

Առավել լայն անդրադարձ եղավ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրա ներկայիս փուլին, ակնկալիքներին և այդ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, որի շուրջ էլ հիմնականում ծավալվեցին քննարկումները:

Նշենք, որ միջոցառումն անց էր կացվում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում:

Աղբյուրը` armedia.am