Գերմանիան չի կարող ընդունել բոլոր փախստականներին. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան չի ընդունի երկիր ժամանած բոլոր փախստականներին: Այսպես, կմերժեն ապաստան տրամադրել նրանց, ովքեր ժամանել են միայն տնտեսական նկատառումներով: Այդ մասին կանցլերը երկրի ժողովրդին հայտարարել է տեսաուղերձի ժամանակ:
«Մենք պետք է բացատրենք, որ ով բոլոր պատճառներն ունի ապաստան ստանալու՝ կստանա այն, իսկ միայն տնտեսական պատճառներով ժամանածները ստիպված կլինեն լքել մեր երկիրը»,- հայտարարել է Մերկելը:

05.10.2015