Փորձագետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Օրերս Երևանում տեղի ունեցավ «Եվրոպական հարևանության քաղաքականության update. հնարավորություններն ԱլԳ ձևաչափի, մասնավորապես՝ Հայաստանի համար» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանականներ, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ:

Քննարկումը կազմակերպել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկայիս փուլին, ինչպես նաև այդ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Որոշ հարցերի շուրջ ծավալված բանավեճերի արդյունքում մասնակիցները վեր հանեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլում առկա մարտահրավերները, ինչպես նաև համագործակցության նոր հնարավոր եզրերը: Մասնակիցները ներկայացրին ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման իրենց տեսլականը՝ առաջարկելով այդ գործընթացը խթանող քայլեր:

Հանդիպման ընթացքում առավելապես ընդգծվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման այս փուլում ՀՀ նախաձեռնողականության անհրաժեշտությունը:

 Աղբյուրըՙ armedia.am