Մերկելը կրկին դեմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ նա դեմ է Թուրքիային Եվրամիության անդամի լիիրավ կարգավիճակ տրամադրելուն։

«Ես միշտ դեմ եմ եղել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը, և ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին»,- ասել է նա։

Դրա հետ մեկտեղ՝ կանցլերն ընդգծել է, որ իր կարծիքով՝ ներգաղթային ճգնաժամի հաղթահարման նպատակով Եվրոպան պետք է շարունակի պահպանել Թուրքիայի հետ երկխոսությունը, քանի որ կողմերը «պետք են միմյանց»։

Աղբյուրը՝ armedia.am