Երևանը ողջունում է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրումը

Երևանը հույս ունի, որ ԵՄ հետ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը: Այս մասին Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրման կապացությամբ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Կարևորում ենք Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը», – ասվում է ԱԳ նախարարի հայտարարությունում։