Բրիտանիան նոյեմբերի սկզբին կհրապարակի ԵՄ-ի նկատմամբ իր պահանջների ցանկը

«Բանակցությունները հիմա կակտիվանան, և ես նոյեմբերի սկզբին նորից կպատմեմ 4 հիմնական ոլորտների մասին, որոնցում մենք ձգտում ենք փոփոխությունների, և կներկայացնեմ այդ փոփոխությունների էությունը»,- լրագրողներին ասել է Քեմերոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ աշխատանքային ճաշից հետո:

«Մենք արագ ենք առաջ գնում, արագացնում ենք բանակցությունների տեմպը դեկտեմբերյան գագաթնաժողովի նախօրեին»,- հավելել է Քեմերոնը:

Բրիտանական կառավարությունն ավելի վաղ արդեն հայտնել է, որ ԵՄ-ի գործընկերների հետ բանակցությունները վերաբերում են 4 ոլորտի, որոնց բարեփոխմանը ձգտում է Մեծ Բրիատանիան՝ մրցակցություն, ինքնիշխանություն, սոցիալական քաղաքականություն և տնտեսական կառավարում: Սակայն պահանջվող բարեփոխումների մանրամասները Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բացահայտում:

16.10.2015