Շվեյցարիայում ընտրություններում հաղթել են միգրացիայի հակառակորդները

Շվեյցարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել է աջակենտրոն Շվեյցարական ժողովրդական կուսակցություն, որը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման դիրքերից, հաղորդում է BBC-ին:

Կուսակցությունը, որին իրենց աջակցությունն է հայտնել ընտրողների 29.5 տոկոսը, խորհրդարանում ստացել է 65 մանդատ, ինչը 11-ով գերազնացում է 2011 թվականի ընտրութունների արդյունքը:

«Քվեարկությունը ցուցադրական էր: Մարդիկ անհանգստացած են դեպի Եվրոպա զանգվածային միգրացիայով», – նշել է կուսակցության առաջնորդ Թոնի Բրուները:

Նշենք, որ Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը, որի հեղինակությունը միգրացիոն ճգնաժամի ֆոնին վերջին ամիսներին կտրուկ բարձրացել էր հանդես է գալիս միգրացիայի սահմանափակման և միգրացիոն քվոտաների սահմանման, Շվեյցարիայի չեզոքության պահպանման աջակցությամբ, ինչպես նաև իսլամականացման դեմ:

19.10.2015