Այս շաբաթ Եվրոպայում…

Հոկտեմբերի 21-22-ին Մադրիդում կայանալու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համաժողովը, որին մասնակցում են ինչպես կուսակցության անդամները, այնպես էլ մի շարք եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՄ հանձնակատարներից մի քանիսը: Օրակարգում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում ԵԺԿ աշխատանքի և եվրոպական օրակարգի այլ հարցերի քննարկումն է:

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 21-ին կայցելի Ուկրաինա՝ գնահատելու երկրում ժողովրդավարության մակարդակն ու բարեփոխումների ընթացքը:

Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

21.10.2015