ԵԺԿ համաժողով․ քննարկվում են միջազգային օրակարգի հիմնական հարցերը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այս օրերին ընթանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության(ԵԺԿ) կանոնադրական համագումարը:

Համագումարի մասնակիցներին ընդունում է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դաուլը, ԵԺԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեսը, մասնակիցների թիվն ավելի քան 3000 է, այդ թվում` 750 պատվիրակներ, 14 պետությունների ղեկավարներ և կառավարության անդամներ ԵՄ և ոչ ԵՄ երկրներից:

Ըստ ԵԺԿ մամուլի հաղորդագրության, մասնակիցների թվում են Անգելա Մերկելը (Գերմանիա), Պեդրո Պասոս Կոելյոն (Պորտուգալիա), Լայմդոտա Ստրաույուման (Լատվիա), Էնդա Քեննին (Իռլանդիա), Նիկոս Անաստասիադիսը (Կիպրոս), Վիկտոր Օրբանը (Հունգարիա) և այլ պետությունների ղեկավարներ:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ևս կմասնակցեն ԵԺԿ համագումարին ու դրա ընդլայնված գագաթաժողովին:

Մադրիդում կայանալիք եռօրյա հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը̦ ով այցի ընթացքում նախատեսում է հանդիպում ունենալ ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոուլի հետ:

Նշենք, որ Հայաստանի հանրապետական ​​կուսակցությանը, ինչպես նաև «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցություններին 2012 թ-ին շնորհվել է դիտորդի կարգավիճակ Եվրոպական ժողովրդական կուսակցությունում:

Համագումարին քննարկվելու են տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր (տնտեսական աճ, զբաղվածության մակարդակ, թվային միասնական շուկա̦ գործընկերություն Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև), արտաքին և անվտանգության քաղաքականության հարցեր (միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքար, հակամարտություններ Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, ծայրահեղականության̦ դեմ պայքար, ահաբեկչություն) և այլն:

Համագումարի արդյունքում պետք է ընտրվի նաև ԵԺԿ նոր նախագահը, ինչպես նաև 10 փոխնախագահ, գանձապահ և գլխավոր քարտուղար:

22.10.2015